Հյուսիսային Կորեան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանի երկայնքով. բնակիչները տարհանվել են
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտակայքում, ինչի հետևանքով Հարավկորեական երկու կղզիների բնակիչները տարհանվել են: Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին:
Արկերը ընկել են Դեղին ծովում՝ այսպես կոչված Հյուսիսային սահմանազատման գծի տարածքում, որը երկու երկրների միջև փաստացի սահմանն է:
«Այսօր ժամը 09:00-ից մինչեւ 11:00-ն հյուսիսկորեացի զինվորականներն ավելի քան 200 կրակոց են արձակել չանսան-Գոթ շրջանում ՝ Պենենդո կղզու հյուսիսային հատվածում եւ Յոնփհենդո կղզու հյուսիսային շրջաններում: Սա սադրիչ գործողություն է, որը սպառնում Է Կորեական թերակղզու խաղաղությանը։ Հյուսիսային Կորեան լիակատար պատասխանատվություն է կրում ճգնաժամի այս սրման համար, եւ մենք կոչ ենք անում նրանց անհապաղ դադարեցնել այդ գործողությունները»,- ասվում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հարավային Կորեան պատասխանել է Հյուսիսային Կորեայի սադրանքին
Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովում՝ ի պատասխան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հա...
Մեծ Բրիտանիան շահագործումից կհանի ռազմանավեր
Անձնակազմի սղության պատճառով Մեծ Բրիտանիան շահագործումից կհանի Type 23 HMS Westminster և HMS Argyll ֆրեգատները։ Այս մասի...
Այս հանցագործությունը երբեք անպատասխան և անպատիժ չի մնա. «Հըզբոլլահ»
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը խոստանում է արձագանքել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ Ալ-Արուրիի մահվա...
Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Բելգորոդը. իրավիճակը լարված է
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն այսօր առավոտյա...