Հարավային Կորեան պատասխանել է Հյուսիսային Կորեայի սադրանքին
Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովում՝ ի պատասխան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) կողմից Հարավային Կորեայի Յոնփհենդո եւ Պենենդո կղզիների մոտակայքում գտնվող ջրատարածքի գնդակոծության: Այս մասին հայտնում է տեղական Yonhap լրատվական գործակալությունը։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն:
Ինչպես հայտարարել Է Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն` սա առաջին դեպքն է 2018 թվականի սեպտեմբերի 19-ին միջկորեական ռազմական համաձայնագրի ստորագրումից հետո, երբ հյուսիս-արեւմտյան կղզիներում տեղակայված ծովային հետեւակի ստորաբաժանումները ծովային հրաձգության վարժանքներ են անցկացնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեան հայտարարել է Դեղին ծովում Ենպհենդո կղզուց տարհանում՝ ԿԺԴՀ-ի կողմից սադրանքի պատճառով:
Այսօր Հյուսիսային Կորեայի զինվորականները երկու ժամվա ընթացքում Հարավային Կորեայի Պենենդո եւ Յոնպհենդո կղզիների շրջանում առափնյա հրետանու ավելի քան 200 կրակոց են արձակել: Հարավկորեական կողմից վնաս չի արձանագրվել։ Արկերը ընկել են Հյուսիսային Կորեայի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային Կորեան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանի երկայնքով. բնակիչները տարհանվել են
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտակայքում, ինչի հետևանքով Հարա...
Մեծ Բրիտանիան շահագործումից կհանի ռազմանավեր
Անձնակազմի սղության պատճառով Մեծ Բրիտանիան շահագործումից կհանի Type 23 HMS Westminster և HMS Argyll ֆրեգատները։ Այս մասի...
Այս հանցագործությունը երբեք անպատասխան և անպատիժ չի մնա. «Հըզբոլլահ»
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը խոստանում է արձագանքել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ Ալ-Արուրիի մահվա...
Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Բելգորոդը. իրավիճակը լարված է
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն այսօր առավոտյա...