Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևելքում
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Էլբիստանի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 18:58-ին (Երևանի ժամանակով՝ 19:59):
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,99 կմ խորության վրա։
Փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում մահացել է ավելի քան 55 հազար մարդ։