Պատահարներ

Ավելի քան 20 մեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար Անկարայում. կան տուժածներ

Ավելի քան 20 մեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար Անկարայում. կան տուժածներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել է. Այս մասին գրում է РИА Новости-ն։


Միջադեպի մասին տեղեկությունը հայտնել է Demıroren գործակալությունը (DHA):


Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել  անձրևի պատճառով սայթաքուն դարձած ճանապարհին երեկոյան ժամերին։


Ենթադրվում է նաև, որ վթարից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության և բժշկական խմբերը։


Շղթայական վթարի հետևանքով երեք մարդ ստացել է թեթև վնասվածքներ, տրանսպորտային միջոցներին պատճառվել է գույքային վնաս։ Վթարի պատճառով երթեւեկությունը դժվարացել է, վնասված մեքենաները բարձել են քարշակի վրա և տարել, ամփոփում է լրատվամիջոցը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250