Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Բելգորոդը. իրավիճակը լարված է
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն այսօր առավոտյան երկու անգամ գնդակոծել են Բելգորոդ քաղաքը, նա քաղաքում իրավիճակը «լարված» է անվանել: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոսին:
«Բելգորոդում իրավիճակը շարունակում է լարված մնալ, առավոտից երկու գնդակոծություն է եղել, հակաօդային պաշտպանությունն աշխատել է: Լուսադեմին տնետուն ստուգումներ կանենք, կնայենք վնասները, տանիքները, պատուհանները և կսկսենք վերականգնման աշխատանքները»,- գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ տարածքի շրջայցը կիրականացվի քաղաքապետի և մարզային նախարարների հետ միասին:
«Անպայման կհայտնեմ այն ավերածությունների մասին, որոնք կան, այն միջոցների մասին, որոնք մենք ձեռնարկում ենք», - ընդգծել է մարզի ղեկավարը:
Գլադկովն իր Telegram-ի ալիքում հայտնել է նաև, որ Բելգորոդում հրթիռային հարձակման տագնապի ազդանշան է արձակվել:
«Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին։ Պատսպարվեք ամուր պատերով առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք, գնացեք ապաստարան կամ այլ ապահով տեղ»,- գրել է նա։
Նահանգապետը բնակիչներին հիշեցրել է, որ գնդակոծությունների մասին արագ տեղեկացնելու համար նրանք կարող են իրենց հեռախոսներում տեղադրել Ռուսաստանի ԱԻՆ հավելվածը:
Ինչպես տեղեկացրել է Գլադկովը` չորեքշաբթի առավոտյան Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը, խոցվել են մի քանի օդային թիրախներ քաղաքին մոտենալիս:
Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Բելգորոդի` ուկրաինական զինված ուժերի գնդակոծությունից հետո 70 տուժածներ մնում են հիվանդանոցներում:
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից տարածաշրջանի գնդակոծություններից հետո, որը ավելի քան 20 մարդու կյանք խլեց, հիվանդանոցներում մնում է 70 մարդ, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:
Նմանատիպ հոդվածներ
Այս հանցագործությունը երբեք անպատասխան և անպատիժ չի մնա. «Հըզբոլլահ»
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը խոստանում է արձագանքել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ Ալ-Արուրիի մահվա...
Կարմիր ծովում հութիները հրթիռակոծել են ԱՄՆ նավեր
Կարմիր ծովի հարավում գտնվող մի քանի նավեր հաղորդել են Եմենի հութիների կողմից իրենց ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռնե...
Հարավային Կորեան պատասխանել է Հյուսիսային Կորեայի սադրանքին
Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովում՝ ի պատասխան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հա...
Հյուսիսային Կորեան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանի երկայնքով. բնակիչները տարհանվել են
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտակայքում, ինչի հետևանքով Հարա...