Այս հանցագործությունը երբեք անպատասխան և անպատիժ չի մնա. «Հըզբոլլահ»
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը խոստանում է արձագանքել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ Ալ-Արուրիի մահվանը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները: Տեղեկությունը փոխանցում է interfax.ru-ն:
«Մենք վերահաստատում ենք, որ այս հանցագործությունը երբեք անպատասխան և անպատիժ չի մնա», - ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ նրա մարտիկները գտնվում են պատասխան գործողությունների պատրաստվածության բարձր աստիճանի մեջ ։
«Հըզբոլլահ»-ը Բեյրութի հարավային արվարձանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գրասենյակի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետևանքով զոհվել Է Ալ-Արուրին, անվանել է լուրջ հարձակում Լիբանանի, նրա ժողովրդի, նրա անվտանգության և ինքնիշխանության վրա և պատերազմի ընթացքում իրադարձությունների վտանգավոր զարգացում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Իսրայելի իշխանություններին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության շրջանակի ընդլայնմանը, ինչի մասին հայտնել Է Ելիսեյան պալատը:
Մակրոնը Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ կարևոր է խուսափել ցանկացած էսկալացիայից, հատկապես Լիբանանում:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանում դատապարտում են Իսրայելի կողմից Սալեհ Ալ-Արուրիի «ստոր սպանությունը»:
Միևնույն ժամանակ, Իսրայելը դեռ պաշտոնապես չի հայտարարել, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել, որը հանգեցրել Է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան: ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ բանակը շատ բարձր մակարդակի վրա է:
«Մենք բարձր պատրաստության վիճակում ենք ցանկացած սցենարի համար»,- ընդգծել է Հագարին, սակայն չի հիշատակել Ալ-Արուրիի մահը:
«Ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ ասել, այն է, որ մենք կենտրոնացած ենք և կենտրոնացած ենք մնում ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի վրա», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Բելգորոդը. իրավիճակը լարված է
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն այսօր առավոտյա...
Կարմիր ծովում հութիները հրթիռակոծել են ԱՄՆ նավեր
Կարմիր ծովի հարավում գտնվող մի քանի նավեր հաղորդել են Եմենի հութիների կողմից իրենց ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռնե...
Հարավային Կորեան պատասխանել է Հյուսիսային Կորեայի սադրանքին
Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովում՝ ի պատասխան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հա...
Հյուսիսային Կորեան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանի երկայնքով. բնակիչները տարհանվել են
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտակայքում, ինչի հետևանքով Հարա...