Պատահարներ

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է. մարդիկ կորցրել են կապն արտաքին աշխարհի հետ

Edita
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է. մարդիկ կորցրել են կապն արտաքին աշխարհի հետ

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 780 մարդ զրկվել է արտաքին աշխարհի հետ կապից: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։


Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 92 մարդ, 464-ը վիրավորվել են, պաշտոնապես անհետ կորած է համարվում 16 մարդ։


Փրկարարական-որոնողական գործողություններին մասնակցում է ինքնապաշտպանության ուժերի 4,6 հազար աշխատակից:


Հիշեցնենք` հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ է հայտարարվել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250