Երկրաշարժ Ճապոնիայում. զոհերի թիվը հասել է 62-ի. կա ավելի քան 100 տուժած

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 62-ի, հայտնում է NHK ազգային հեռուստաընկերությունը։


Ներկայում տեղական փրկարար ծառայությունները շարունակում են փլատակներում մարդկանց որոնողական աշխատանքները։ Նրանք նաև զբաղվում են երկրաշարժից ստացված վնասներով, ներառյալ հրդեհները, որոնք սկսվել են շենքերի փլուզումից հետո: NHK-ի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը կազմում է ավելի քան 100 մարդ, նրանցից 17-ը հոսպիտալացվել են ծանր վիճակում։


Հունվարի 1-ին Ճապոնիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրանից հետո ցնցումներ են գրանցվել ավելի քան 150 անգամ։ Երկրի ամբողջ արևմտյան ափի համար ցունամիի սպառնալիք է հայտարարվել, որը տևել է 24 ժամ։

Քաղաքականություն

Պատահարներ