Պատահարներ

Սյունիքում երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են

Edita 1 րոպե 321 դիտում
Սյունիքում երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են

Հունվարի 6-ին, ժամը 00։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ZIL» (վարորդ՝ Ս. Պ.) և «JAC» (վարորդ՝ Կ. Ֆ.) մակնիշների բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. «JAC» մակնիշի բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:


Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենաները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոկռունկի օգնությամբ ուղղել «ZIL» մակնիշի բեռնատարը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250