Պատահարներ
Գնացքներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ. Ինդոնեզիա
Edita
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում այսօր առավոտյան բախվել են երկու գնացք։ Վագոնները շրջվել են, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել առնվազն 28–ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ինդոնեզական Tribun պորտալին։
«Վիրավորներից 24-ը գտնվում են Չիկալենկայի շրջանային հիվանդանոցում, երկուսը` Չիկալենկայի համայնքային առողջության կենտրոնում, երկուսը` տեղի հիվանդանոցում, մեկ մարդ մահացել է», -Արևմտյան Ճավայի նահանգապետի պաշտոնակատար Բեյ Մահմուդինի խոսքերըն է մեջբերում պորտալը:
Պաշտոնյան հավելել է, որ բախման հետևանքով մահացել է գնացքներից մեկի անձնակազմի անդամը։ Մահմուդինի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տվյալները դեռ թարմացվում են։
Վթարի մասնակից երկու գնացքներում եղել է 478 մարդ։

Նմանատիպ հոդվածներ
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է. մարդիկ կորցրել են կապն արտաքին աշխարհի հետ
Edita
Սյունիքում երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են
Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ` Վանաձորի դպրոցներից մեկի մասնաշենքում
Edita
Վթար` Թուրքիայում. ավտոբուսը դուրս է եկել վերահսկողությունից. կան զոհեր և վիրավորներ
Edita
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանին
ՏԵՍԱՆՅՈւԹ. Դրիֆթ կատարած «BMW»-ի վարորդը հայտնաբերվել է
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
3.5