Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:
Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 3-ին, ժամը 23:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...
Նոր համալրումներ` Երևանի մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենը հունվարի 15-ին կհամալրվի ևս մեկ շարժակազմով, որը կունենա երեք վագոն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապ...