«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:
Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հետ, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և պահանջել է արդարացնել Խաչատրյանին:
Խաչատրյանը ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ուզում եմ ասել, որ ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում: Ես խնդրում եմ ազատել ինձ», - ասել է նա:
Մեղադրող կողմը դատարանին խնդրել են վերաքննիչ բողոքը թողնել առանց բավարարման:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 15-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Լաչինի միջանցքից առևանգված, ապա նոյեմբերի 7-ին Բաքվում շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատրյանը բոլոր նիստերին պնդել է, որ անմեղ է:
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
Նոր համալրումներ` Երևանի մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենը հունվարի 15-ին կհամալրվի ևս մեկ շարժակազմով, որը կունենա երեք վագոն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապ...
Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է` պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով. ՔԿ
Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. մեկ անձ ձերբակալվել է: Այ...
Զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա. «Հրապարակ»
Հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը։ Ժամկետային...