Հասարակություն
Կարևոր
Նոր համալրումներ` Երևանի մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենը հունվարի 15-ին կհամալրվի ևս մեկ շարժակազմով, որը կունենա երեք վագոն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Երբ դուրս գա այդ շարժակազմը, մենք այլևս չենք ունենա գնացքներ, որոնք կանգնած են։ Բոլորը վերանորոգվել են և կլինեն աշխատանքի մեջ»,- նշել է նա։
Սեդրակյանը հիշեցրել է, որ նախկինում արդեն գործարկվել էր երեք շարժակազմ երեքական վագոնով։
Նա հսյտնել է, որ 2023 թվականին մետրոյից օգտվել է 29 միլիոն 587 հազար 969 ուղևոր։
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է` պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով. ՔԿ
Զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա. «Հրապարակ»
Ավելին Հասարակություն բաժնից
Կառավարությունը փոփոխում է մանկատան շրջանավարտների բնակարանային աջակցության ծրագիրը
Կառավարությունն օտարման նոր որոշում է ընդունել
Սայաթ-Նովայի պողոտայում փոխվում է երթևեկության կազմակերպումը
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
5.0