ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ Տիգրան մեծ փողոցի հրդեհից
Երևան քաղաքի Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում երեկ տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խսնակ Գոռ Աբրահամյանը։
2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժ.14.00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 21-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հրդեհի հետևանքով գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանում ստացած այրվածքներով Այրվածքների ազգային կենտրոն բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ջ․ Ի․-ն։
Այրվել է խանութի, նախնական տվյալներով, մոտ 50քմ տարածք։
Նախաքննության շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Բուժօգնության տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ Վերջինիս առղջական վիճակը, ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկատվության, բավարար է։
Հրդեհի առաջացման պատճառների և այլ հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։


Նմանատիպ հոդվածներ
Երևան թռչող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել
Երեւան ուղեւորվող Boeing 737-ը, որը շասսիի հետ խնդիրներ է ունեցել, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետեւո» օդանավակայան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ ավտոբուսի և 10 ավտոմեքենաների վթարից․ ՆԳՆ
Այսօր ժամը 14։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ ՌԴ խաղաղապահների Kamaz-ում՝ բարձված զենք-զինամթերքով
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գո...
Պահակակետում եղել է արնաշաղախ վիճակում․ Քննչականը մանրամասներ է հայտնում ոստիկանի ինքնասպանությունից
Այսօր ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժն...