Պահակակետում եղել է արնաշաղախ վիճակում․ Քննչականը մանրամասներ է հայտնում ոստիկանի ինքնասպանությունից
Այսօր ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նա «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն:
Պարզվել է, որ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն այսօր ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով, ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում, կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր:
Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին
Բրյանսկում 14-ամյա աշակերտուհի Ալինան կրակ էր բացել իր դասարանցիների ուղղությամբ կենսաբանության ժամին, որը վարում էր 26-...
Սուրենավանում 7 տարեկան տղան մահացել է՝ թափառող շների հարձակումից
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Արարա...
Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում․ ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է.«Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաեր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ ՌԴ խաղաղապահների Kamaz-ում՝ բարձված զենք-զինամթերքով
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գո...