ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ ավտոբուսի և 10 ավտոմեքենաների վթարից․ ՆԳՆ
Այսօր ժամը 14։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ և ավտոբուս, կա արգելափակված տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ` Հ. Ա.), «Suzuki» (վարորդ` Ա. Թ.), «Toyota», «Nissan» (վարորդ` Վ. Կ.), «BMW» (վարորդ` Ա. Դ.), «Chevrolet» (վարորդ` Վ. Բ.), «Honda», «Nissan», «Toyota» (վարորդ` Ա. Ս.), «Nissan» մակնիշների ավտոմեքենաները և «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Փրկարարներն ավտոբուսի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ ՌԴ խաղաղապահների Kamaz-ում՝ բարձված զենք-զինամթերքով
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գո...
Երևան թռչող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել
Երեւան ուղեւորվող Boeing 737-ը, որը շասսիի հետ խնդիրներ է ունեցել, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետեւո» օդանավակայան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ Տիգրան մեծ փողոցի հրդեհից
Երևան քաղաքի Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում երեկ տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այ...
Հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին
Բրյանսկում 14-ամյա աշակերտուհի Ալինան կրակ էր բացել իր դասարանցիների ուղղությամբ կենսաբանության ժամին, որը վարում էր 26-...