Հայտնի է, թե երբ ԱՄՆ-ն կհամոզի ՌԴ-ին անցնել բանակցության
ԱՄՆ-ը նախատեսում է համոզել Ռուսաստանին մինչև 2024 թվականի վերջը համաձայնել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին Կիևին ձեռնտու պայմաններով։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆեյները։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի Դաշնությանը ընտրություն ներկայացնել. Ֆեյները նշել է, որ խաղաղության պայմանները Ուկրաինայի համար պետք է ընդունելի լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։ Ըստ Ֆեյների՝ կա՛մ այս տարբերակն ու բանակցությունները, կա՛մ Ռուսաստանը ստիպված կլինի դիմակայել «ավելի ուժեղ Ուկրաինային, որին աջակցում է ավելի ուժեղ արդյունաբերական բազան ԱՄՆ-ում և Եվրոպայում և Ուկրաինայում», որը կարող է նորից սկսել հարձակումները:
Ֆայներն ընդգծել է, որ «սա շատ բարդ ռազմավարական ընտրություն է», և ինքը չգիտի, թե ի վերջո ինչ կորոշի Կրեմլը։
Նմանատիպ հոդվածներ
«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ
ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս...
«Եթե հարձակվեք, Բեյրութը Գազա կդարձնենք»․ Նեթանյահուն՝ Հզբոլլահին
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է Հըզբոլլահին՝ չսկսել երրորդ լիբանանյան պատերազմն Իսրայելի դեմ:«Եթե Հզբոլլա...
ՀԱՄԱՍ-ը մեղադրվում է պատանդներին թմրանյութեր տալու մեջ. TJP
Քնեսեթի Առողջապահության կոմիտեի անդամ Ռոնիտ Էնդվելտը ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդներին տվել է հանգստացնող դեղամիջոցներ և, հ...
ՀԱՄԱՍ-ը չի ազատի պատանդներին, մինչև Իսրայելը չդադարեցնի կրակը
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Ուսամա Համդանն ասել է, որ խմբավորումը մտադիր չէ ազատ արձակել պատանդներին, քանի դեռ Իսրայելը շարուն...