Նեթանյահուն մերժել է Գազայի ապառազմականացմանը միջազգային մասնակցության հնարավորությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածը պետք է ապառազմականացված մնա Իսրայելի ռազմական գործողության ավարտից հետո։ Նրա խոսքով, դա կարող են ապահովել միայն Իսրայելի պաշտպանության ուժերը, եւ ցանկացած միջազգային մասնակցություն անընդունելի է։
«Եվս մեկ խոսք այն մասին, թե ինչ կլինի ՀԱՄԱՍ-ից հետո: Գազայի հատվածը պետք է ապառազմականացվի, և այդ ապառազմականացումը կարող է ապահովել միայն մեկ ուժ՝ Իսրայելի պաշտպանության ուժերը: Ոչ մի միջազգային ուժ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար», - ասել է նա մամուլի ասուլիսում:
«Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այլ վայրերում, որտեղ նրանք միջազգային ուժեր են բերել ապառազմականացման համար: Ես պատրաստ չեմ աչք փակել և ընդունել նման պայմանավորվածությունները»,- հավելել է Նեթանյահուն։
Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելը, չնայած միջազգային ճնշման աճին, վճռական է Գազայի հատվածում իր ռազմական գործողությունը ավարտին հասցնելու հարցում։ «Եվ ես ասում եմ մեր ընկերներին ամբողջ աշխարհում, ովքեր ճնշում են մեզ պատերազմը դադարեցնելու համար, որ պատերազմը վերջացնելու և դա արագ անելու միակ միջոցը ՀԱՄԱՍ-ի դեմ առավելագույն ուժ կիրառելն ու ոչնչացնելն է: Եթե մեր ընկերները ցանկանում են օգնել վերջ տալ այս պատերազմին: Ուրեմն սա և նրանց պատերազմը բարբարոսության դեմ է, և նրանք ուղղակի պետք է մեզ աջակցեն»,- պարզաբանեց նա
Նմանատիպ հոդվածներ
«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ
ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս...
ՀԱՄԱՍ-ը մեղադրվում է պատանդներին թմրանյութեր տալու մեջ. TJP
Քնեսեթի Առողջապահության կոմիտեի անդամ Ռոնիտ Էնդվելտը ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդներին տվել է հանգստացնող դեղամիջոցներ և, հ...
Գազայում 600 հազար մարդու տարհանման հրամանը խուճապ է առաջացրել
Գազայի հատվածում ավելի քան 600 հազար մարդու տարհանման հրաման է տրվել, իսկ տարհանման նոր հրամանը խուճապ ու վախ է առաջացրե...
ՀԱՄԱՍ-ը չի ազատի պատանդներին, մինչև Իսրայելը չդադարեցնի կրակը
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Ուսամա Համդանն ասել է, որ խմբավորումը մտադիր չէ ազատ արձակել պատանդներին, քանի դեռ Իսրայելը շարուն...