Երեխայի սիրտը վախից է ճաքել է. Սուրենավանի դպրոցի փոխտնօրենը՝ շների հարձակումից 7-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

Արարատի մարզի Սուրենավան գյուղում շների հարձակման հետևանքով մահացած երեխան՝ 7-ամյա Ալիկն է։ Դպրոցի փոխտնօրեն Վալյա Ավետիսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմել է, որ դեպքը առավոտյան է տեղի ունեցել՝ դպրոց գնալու ճանապարհին։


«Երևի 8.40 -ի սահմաններում իմացանք դեպքի մասին։ Դպրոցի ճանապարհին՝ ակումբի մոտ, շները հավաքված են եղել, թափառող շներ են այնտեղ պտտվում, որտեղ չկան դրանք։ Առավոտ շուտ տղան իր ընկերների հետ՝ 3-ով, դպրոց գնալիս են եղել, երբ շները հարձակվել են։ Երեխաները վազել են։ Ալիկը վազելիս ընկել է, սկզբում կարծում էինք, որ գլուխն է քարին կպել, բայց փաստորեն սիրտն է ճաքել վախից»,- ասել է նա։


Ավետիսյանը նաև նշել է, որ երեխայի մայրը նույն դպրոցում է աշխատում։


Լրատվամիջոցին Արարատ ԲԿ-ից հայտնել են, որ երեխան մահացած է տեղափոխվել իրենց մոտ։ «Երեխայի մահվան հստակ պատճառը միայն վաղը հնարավոր կլինի ասել, երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն»,-ասել են ԲԿ-ից։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էնք, որ Սուրենավանում 7 տարեկան տղան մահացել է՝ թափառող շների հարձակումից

Քաղաքականություն