Նոր մանրամասներ` Գիտությունների ազգային ակադեմիայում անձի մահվան դեպքից
Գիտությունների ազգային ակադեմիայում անձի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Մահացածը տարեց անձնավորություն է, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան, նախնական գնահատականով՝ հանկարծամահություն է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան վերջնական պատճառները պարզ կլինեն դրա եզրակացությամբ»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, ով նույն օրը՝ ժամը 11:55-ի սահմաններում, գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակում մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
«Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 32 միլիոն դրամ` հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Իգիթ» ընկերությանը տուգ...
Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
Խարդախությունների զոհեր են դարձել Auroranews-ին ահազանգած քաղաքացիները: Նրանք մասնավորապես հայտնում են, որ խաբեբանե...
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում` արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման...
2027թ․-ից Երևանում հիփոթեքով բնակարան ձեռք բերողներին եկամտահարկը չի վերադարձվի․ նախագիծը հաստատվեց
2027 թվականի հունվարի 1-ից հետո ձևակերպված հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է...