2027թ․-ից Երևանում հիփոթեքով բնակարան ձեռք բերողներին եկամտահարկը չի վերադարձվի․ նախագիծը հաստատվեց
2027 թվականի հունվարի 1-ից հետո ձևակերպված հիփոթեքային վարկերի
մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝
Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, (բացառությամբ Կառավարության հաստատած
ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ
գույքի)։ Ֆինանսների նախարարության առաջարկած նախագիծը Կառավարության այսօրվա նիստում
ընդունվեց։ Հիշեցնենք, որ նախորդ նիստում նախագիծը քննարկվել է, բայց օարակգից հանվել
էր վարչապետի որոշմամբ՝ լրացուցիչ պարզաբանումներ անելու պատակով։
Համաձայն հավանության արժանացած նախագծի՝ 2029 թվականի հունվարի
1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվելու նաև այն դեպքում, եթե գույքը գտնվում է
այլ մարզերում (բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ
բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի):
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ բացառություն են
այն դեպքերը, երբ շինթույլտվությունը 2022թ․ հունվարի 1-ից առաջ են ստացել։
Եթե դրանից հետո են ստացել շինթույլտվություն, ապա հիփոթեքային
վարկի ստացման հետ կապված կարգավորումն է գործում»,-շեշտեց Հովհաննիսյանը։
Վարչապետն էլ հիշեցրեց ԱԺ-ի ընդունած օրինագիծը, որի համաձայն՝
2025թ․ հունվարի 1-ից հետո նոր ձեռքբերվող բնակարանի գնի վերջին 5 տոկոսը շինարարական
կազմակերպությունները ստանալու են բնակարանը գնորդին հանձնելուց հետո։
2025թ․ հուվարի 1-ից շինարարական կազմակերպությունները քաղաքացների
էսկրո հաշիվների վրա առկա գումարները կարող են օգտագործել միայն 50 տոկոսով, իսկ մնացածը՝
ըստ շինարարության փաստացի կատարված ծախսերի»,-նշեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
Խարդախությունների զոհեր են դարձել Auroranews-ին ահազանգած քաղաքացիները: Նրանք մասնավորապես հայտնում են, որ խաբեբաները վա...
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում` արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման...
Երթևեկության փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոցի խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելի...
Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–...