Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
Խարդախությունների զոհեր են դարձել Auroranews-ին ահազանգած քաղաքացիները:
Նրանք մասնավորապես հայտնում են, որ խաբեբաները վաճառքի տարբեր հարթակներից ծանոթանում են` որտեղ ինչ ապրանք է վաճառվում, մեծ թվով պատվերներ են կատարում, դուրս են գրում հաշվի կեղծ փաստաթղթեր, ապրանքը ստանում են, ուղարկում են բանկային կեղծ վճարման անդորրագիր.
«Whatsapp-ով կապվում են, ներկայանում են ինչ-որ ՍՊԸ-ից, ապրանքի պատվեր
են վերցնում և նշում իբրև առաքումը շատ շտապ է, իրենք կմոտենան կվերցնեն: Ռեկվիզիտները
ուղարկում են, մենք ֆակտուրա ենք գրում, վերջիններս չեկ են ուղարկում, իբրև փոխանցում
են կատարել: Ապրանքն ուղարկելուց հետո տեսանք, որ հաշվի վրա գումարը չկա: Կապվեցինք
բանկի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ կտրոնը կեղծ է, նման հաշվեհամար գոյություն չունի»,-հայտնեց
մեզ ահազանգած տուժող ՍՊԸ-ներից մեկի տնօրենը:
Վերջինս նշեց, որ նույն դեպքով իրեն արդեն մի քանի տուժող հայտնի է, դիմել են ոստիկանություն, կատարվում են համապատասխան գործողություններ:
Քաղաքացին հայտնեց նաև, որ միայն ինքը 5մլն դրամի վնաս է կրել:
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին` լինել զգոն և չդառնալ խարդախության հերթական զոհը:
Նմանատիպ հոդվածներ
2027թ․-ից Երևանում հիփոթեքով բնակարան ձեռք բերողներին եկամտահարկը չի վերադարձվի․ նախագիծը հաստատվեց
2027 թվականի հունվարի 1-ից հետո ձևակերպված հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է...
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում` արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման...
Երթևեկության փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոցի խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելի...
Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–...