«Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 32 միլիոն դրամ` հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Իգիթ» ընկերությանը տուգանել է շուրջ 32 միլիոն դրամի չափով:
Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ
1. «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր․
2. Ապրանքն իրացվել է առանց պիտակի․
3. Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։
«Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
Խարդախությունների զոհեր են դարձել Auroranews-ին ահազանգած քաղաքացիները: Նրանք մասնավորապես հայտնում են, որ խաբեբաները վա...
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում` արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն Ալավերդիում իշխանություն չի լինելու. լարված իրավիճակ` Ալավերդու համայնաքապետարանում
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահ...
Ագարակում 24-ամյա երիտասարդը բռնաբարել է 93-ամյա կնոջը և սպանել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում շարունակվում է Լոռի Բերդ համայնքի Ագ...