ՄԱԿ-ի ԱԽ-ում նիստ են արել՝ կոչով ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար
Միջազգային հանրությունը պետք է առաջիկա շաբաթներին ակտիվացնի ջանքերը՝ Իսրայելի, Պաղեստինի Ինքնավարության և տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու համար։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։
«Երբ հակամարտությունն ավարտվի, առանց քաղաքական և անվտանգության արդյունավետ շրջանակի անհնար կլինի վերջ տալ բռնությանը և ստեղծել նոր իրականություն», - ասել է Վենեսլանդը՝ առցանց ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում միջազգային հանրությունը պետք է բանակցի Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ կառուցողական և գործնական քաղաքական լուծում մշակելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմը կարող է ավարտվել վաղը». ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կարող է անհապաղ ավարտվել՝ պայմ...
Գազայի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին և կյանքի հ...
Նեթանյահուն նշել է, որ անկախ ամեն ինչից Իսրայելը մինչև վերջ գնալու է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում նե...
Իսրայելն ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդի ազատ արձակման դիմաց. Կատարի ԱԳՆ
Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի...