Ուկրաինայի ՊՆ ԳՈՒՎ ղեկավար Կիրիլ Բուդանովի կինը ծանր մետաղներից թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է
Բաբելյան հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՈՒՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովի կնոջ մոտ բժիշկները ծանր մետաղից թունավորում են ախտորոշել։
Բաբելի զրուցակիցները պնդում են, որ «այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում»։
«Նրանց ներկայությունը կարող է վկայել կոնկրետ անձի թունավորման միտումնավոր փորձի մասին»,- ասել են աղբյուրները։
Ուկրաինայի հետախուզության ղեկավարի կինը ավարտում է բուժման կուրսը և կգտնվի բժիշկների հսկողության տակ։ Սպանության փորձի դեպքի առթիվ հետաքննություն է տարվում։
Ուկրաինայի իրավապահ մարմինները հրապարակման պահին պաշտոնապես չէին հայտարարել Պետական հետախուզության վարչության ղեկավարի կնոջ դեմ մահափորձի հետաքննության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներ...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
Շիրակի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղե...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է Տավուշի մարզում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբԱյսօր տեղական ժամանակով ժամը 08:15-ՀՀ...