ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
Շիրակի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1982 թ.), «Ford» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1989 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևոր Ի․ Հ․-ն (ծնված 1977 թ.) տեղում մահացել են:
ՔԿ–ն հայտնում է, որ «Mercedes»–ի ուղևորներից մեկն անգիտակից վիճակում, «Ford Trasit» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և «BMW» ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ:
«Mercedes»–ի ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու տուժածների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։
Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է Տավուշի մարզում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ Այսօր տեղական ժամանակով ժամը 08:15-Հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներ...
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը. կա զոհ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհվել է 1 խաղաղապ...