Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է Տավուշի մարզում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ
Այսօր տեղական ժամանակով ժամը 08:15-ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, գրանցվել է 5․6 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
Շիրակի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղե...
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը. կա զոհ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհվել է 1 խաղաղապ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներ...