ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Հատնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Audi» (վարորդ՝ Վ. Ա.) և «VAZ» (վարորդ՝ Լ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մյուս ուղևորին (Կ. .Խ, ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդ Լ. Խ.-ն (ծնված 2001 թ․) և ուղևոր Կ. Խ.-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Կ․ Խ.-ն մահացել է, իսկ Լ․ Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։


Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներ...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
Շիրակի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Տեղե...
Երևանում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա
Նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ վարկած են քննում իրավապահները ԵՊՀ պայթյունից. մանրամասներ
Հայտնի է դարձել այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածների անունները։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը: Այսպիսով,...