Երեխաները երեխաների դիմաց․ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի քննարկումը
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում առաջարկված «երեխաները երեխաների դիմաց» բանաձևով պատանդների փոխանակման տարբերակը: Այս մասին հայտնել է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան առաջարկը ստացվել է Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ այն նախատեսում է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի երեխաներին՝ պաղեստինցի երեխաների դիմաց, որոնք բանտում են գտնվում Իսրայելում: Kan-ի տվյալներով՝ բանակցությունները դեռ շարունակվում են, վերջնական համաձայնություն դեռ չկա:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել...
Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուց...
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայ...
Ավարտը կարող է տարբեր լինել, ոմանց այն կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ․ Զելենսկի
Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ Ռուսաստանի հետ հակամարտության «սառեցում», այն պետք է ավարտել։ Նման կարծիք է հայտ...