Ավարտը կարող է տարբեր լինել, ոմանց այն կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ․ Զելենսկի
Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ Ռուսաստանի հետ հակամարտության «սառեցում», այն պետք է ավարտել։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աֆրիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ձայնագրությունը տեղադրվել է Զելենսկու ֆեյսբուքյան էջում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Լսեք, եկեք Մինսկի ինչ-որ համաձայնագրեր ստորագրենք, սառեցնենք հակամարտությունը»,- ասել է նա՝ մեկնաբանելով լրագրողներից մեկի խոսքերը հակամարտության սառեցման հնարավորության մասին։
«Մեզ մոտ նման փակուղի է։ Ոչ ոք ոչ մի տեղ չի կարող շարժվել: Փորձենք այսպես ապրել: Մենք բոլորս ապրում էինք Ուկրաինայում, և բոլորը հասկացան, որ միևնույն է, սա պատերազմ է»,- նշել է Զելենսկին:
Երկրի նախագահը հավելել է, որ նույնիսկ սառեցված հակամարտությունը կնշանակի կորուստներ Ուկրաինայի համար, որոնք կպահպանվեն երկար ժամանակ, և ցանկացած պահի հակամարտության վերսկսման հնարավորություն:
«Մենք խաղաղություն ենք ուզում։ Ավարտը կարող է տարբեր լինել, ոմանց այն կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց դա անհրաժեշտ է»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ կցանկանար հակամարտության ավարտը տեսնել Ուկրաինական պայմաններով:
Վերադառնալով հակամարտության սառեցման թեմային՝ Զելենսկին հավելել է՝ «մենք չենք կարող մեզ թույլ տալ, որքան էլ մեզ համար դժվար լինի, նույնիսկ նման միտք»։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել...
Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուց...
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայ...
Երեխաները երեխաների դիմաց․ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի քննարկումը
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում առաջարկված «երեխաները երեխ...