Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քրեական գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ծանր հանցագործությունների դատարան։ Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը հայտնել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։
Դեռ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորայինը, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով մի քանի հոդվածներով քրեական գործ է սարքել Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ գերիների նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայ...
Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել...
Գազա կմտնի օրական 70 հազար լիտր վառելիք․ Իսրայելը թույլատրել է
Իսրայելը համաձայնել է, որ Եգիպտոսով օրական 70 հազար լիտր վառելիք մտնի Գազայի հատված։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Մարդասիրակ...
Շիա խմբավորումները գնդակոծել են Իրաքում ամերիկյան ռազմակայանը
Շիա խմբավորումները հայտարարել են Իրաքում ԱՄՆ-ի «Այն ալ Ասադ» ռազմակայանի գնդակոծման մասին։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ...