Մանրամասներ՝ Արարատի մարզում Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին
Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– մանրամասնեց Թորոսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին ժամը 09:50-ի սահմաններում Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայ գերու դեմ հարուցված քրգործի նյութերն Ադրբեջանն ուղարկել է ծանր հանցագործությունների դատարան
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուց...
ՊՆ-ն՝ Հայաստանի՝ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայ...
Գազա կմտնի օրական 70 հազար լիտր վառելիք․ Իսրայելը թույլատրել է
Իսրայելը համաձայնել է, որ Եգիպտոսով օրական 70 հազար լիտր վառելիք մտնի Գազայի հատված։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Մարդասիրակ...
Լիբանանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի տեղակալին
Լիբանանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարի տեղակալին։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը...