Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք չենք հեռանա, մենք կմնանք մեր հողի վրա». Պաղեստինի նախագահ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նախազգուշացրել է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանման մասին։ Պաղեստինի նախագահը այս մասին հայտարարել է Կահիրեի գագաթնաժողովում։ Նրա խոսքով ՝…

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նախազգուշացրել է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանման մասին։ Պաղեստինի նախագահը այս մասին հայտարարել է Կահիրեի գագաթնաժողովում։

 

Նրա խոսքով ՝ տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն կհաստատվի միայն պաղեստինյան և հրեական պետություններ ստեղծվելուց հետո։

 

«Մենք չենք հեռանա, մենք կմնանք մեր հողի վրա», - Աբասի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պաղեստինյան խնդրի շուրջ գագաթնաժողով է անցկացվում: Տեղեկությունը հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը։ «Պաղեստինյան խնդրի շուրջ գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 30 պետությունների, միջազգային ու տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ» - ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250