ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրել է ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասին հայտարարեց Ստրասբուրգում` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պատճառով ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց իր տունն ու բնօրրանը։ Եվս 24 հազարը ԼՂ–ից ստիպված էին հեռանալ 44–օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ 2022 թ. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել։ Եվ հիմա ոմանք ձև են անում, թե չեն հասկանում, թե ինչու ԼՂ հայերը այդպես զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է` Ադրբեջանը բացեիբաց ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ–ում անհնարին դարձնելու իր որոշումը, երբ 2022 թ. ապօրինի փակեց Լաչինի միջանցքը»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` չափազանց ցավալի է, որ ի հեճուկս հարյուրավոր զանգերի, Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի որոշումների, առանձին երկրների ընդունած բանաձևերի, միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու էթնիկ հայերի զտումները ԼՂ–ում։
«ՀՀ–ն բազմիցս կոչ է արել ԼՂ փաստահավաք խումբ ուղարկել, սակայն ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, սակայն դրանք որևէ գործնական արդյունք չունեցան, և ահա ԼՂ–ն հայաթափված է»,– ընդգծեց նա։
Այժմ, ըստ նրա, ՀՀ–ն միջազգային աջակցության կարիք ունի, այդ թվում` բյուջետային աջակցության տեսքով, որպեսզի կարողանա ապահովել ԼՂ–ից բռնի տեղահանված հայերի կարիքները։
«Այսօր ոմանք ձև են անում, իբրև չեն հասկանում, թե ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանը ավելի քան պարզ է։ Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու իր որոշումը»,- շեշտեց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունում որոշ միջազգային պաշտոնայների զարմացած դեմքերը ԼՂ-ի` սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալով լրագրողի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ Պուտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. Փաշինյան
Մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց...