ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկա են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը, ի դեպ, Հայաստանի անկախությունից հետո Երևանի առաջին քաղաքապետն էր։
Ավինյանը ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվեց հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, կատարել քաղաքի ավագանու որոշումները, բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, ամեն օր աշխատել հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, պաշտպանել քաղաքացիների օրինական շահերը։
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի պահպանման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը ուժերիս անմնացորդ նվիրումով , նպաստել ժողովրդի նյութական և մտավոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ քաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,–ասաց Ավինյանը։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը նորանկախ Հայաստանի Երևանի 13-րդ քաղաքապետն է։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին Երևանի ավագանին Երևան քաղաքի 14-րդ քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. Փաշինյան
Մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը
Երևանի նորընտիր ավագանին Երևան քաղաքի 15-րդ քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։ Քվերակությանը մասնակցող 37 ամագանու անդամ...