ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը չի այցելել ԱՊՀ գագաթնաժողովին, արդյո՞ք նախատեսվում է Պուտին-Փաշինյան հանդիպում և արդյո՞ք հրավիրել է ՌԴ նախագահին ՀՀ, նա նշել է․ «Մենք հասկանում ենք, որ Փաշինյանը զբաղված է ԼՂ հայերով, Հայաստանում այժմ ողբերգություն է, նա հիմա ճամփորդելու ժամանակ չունի»:
«Նորմալ իրավիճակ ստեղծվելու դեպքում՝ ես կգնամ նրանց մոտ (Հայաստան-Խմբ.), նրանք կգան, նա (Փաշինյանը-Խմբ.) կգա: Մենք ունենք համապատասխան աշխատանքային օրակարգ: Մեր բոլոր ծառայությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն կապի մեջ են: Աշխատանքը չի դադարում», -ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՄՔԴ Հռոմի ստատուտը, ինչի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել: Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահի ձերբակալման հրաման է արձակել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը երդվեց` ստանձնելով քաղաքապետի լիազորությունները
Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ուզում ենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. Փաշինյան
Մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրել է ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասի...