ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են ամերիկյան կործանիչի վրա հարձակման կադրերը․ ԶԼՄ
Համացանցում տարածվել են Եմենի ափերի մոտ հութիների կողմից հարձակման կադրերը ամերիկյան կործանիչի վրա, գրում է Readovka-ն։
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, չնայած Պենտագոնի պնդումներին, որ հարձակումը հետ է մղվել, տեսանյութը ցույց է տալիս պայթյունը՝ նավի մոտ։ Դեռ պարզ չէ՝ հարձակումն ուղղված է եղել ամերիկյան նավի վրա, թե այն նախատեսված է եղել Իսրայելի համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը Եմենից հյուսիս արձակված երեք հրթիռ է ոչնչացրել, հայտնում է AP-ն։
Պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Carney կործանիչը գտնվել է Կարմիր ծովում և որսացել է հրթիռները: Պարզ չէ, թե արդյոք դրանք ուղղված են եղել Իսրայելին։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ Միացյալ Նահանգները չեն հավատում, որ հրթիռներն ուղղված են եղել դեպի նավը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին
Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Հա...