ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը ոչնչացրել է Եմենից արձակված երեք հրթիռ
ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը Եմենից հյուսիս արձակված երեք հրթիռ է ոչնչացրել, հայտնում է AP-ն։
Պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Carney կործանիչը գտնվել է Կարմիր ծովում և որսացել է հրթիռները: Պարզ չէ, թե արդյոք դրանք ուղղված են եղել Իսրայելին։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ Միացյալ Նահանգները չեն հավատում, որ հրթիռներն ուղղված են եղել դեպի նավը:
Եմենում հութի ապստամբները աջակցություն են հայտնել պաղեստինցիներին և սպառնացել Իսրայելին։ Անցյալ շաբաթ Եմենի Սանայում, որը գտնվում է հութի ապստամբների ձեռքում, որոնք դեռ պատերազմում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ, ցուցարարները լցվել են փողոցներ՝ ծածանելով Եմենի և Պաղեստինի դրոշները: Ապստամբների կարգախոսը հայտնի է վաղուց. «Աստված ամենամեծն է. Մահ Ամերիկային. մահ Իսրայելին, անեծք հրեաներին, հաղթանակ իսլամին»:
Անցյալ շաբաթ ապստամբների խմբավորման առաջնորդ Աբդել-Մալեք ալ-Հութին նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը միջամտելու մասին՝ ասելով, որ իր ուժերը կրակ կբացեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ
Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյա...
Գազայի հատվածում առկա ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարար
Գազայի հատվածում առկա ներկայիս ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում էլ ավելի մեծ պատերազմի, եթե այն չլուծվի։Այս մաս...
Իսրայելցի զինվորականները գիտեին, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է գրավել երկու բնակավայր
Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդում է, որ բարձրաստիճան զինվորականները և հետախուզության պաշտոնյաները հոկտ...
Պաղեստինյան Կարմիր մահիկը կոչ է անում կանխել նոր ջարդը Գազայի ևս մեկ հիվանդանոցում
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ իսրայելական զորքերից նախազգուշացում է ստացել՝ «անհապաղ տարհանել» Գազայի Ալ-Քուդս...