Ռազմական Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին

Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ մզկիթը օգտագործվել է որպես հրամանատարական կենտրոն՝ հարձակումներ…

Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։

 

Իսրայելական բանակը հայտարարել է, որ մզկիթը օգտագործվել է որպես հրամանատարական կենտրոն՝ հարձակումներ պլանավորելու համար։

 

«Իսրայելի պաշտպանության ուժերը ավիահարված են հասցրել Ջենինի Ալ-Անսար մզկիթի տարածքում գտնվող ստորգետնյա ահաբեկչական օբյեկտին: Մզկիթում տեղակայված էր ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» խմբավորման հրամանատարական կենտրոնը, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում մոտ ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին։

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250