ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրայելի ԶՈւ-ն չի արել, քանի որ հակառակ դեպքում պայթյունը մեծ շրջանակ (crater) կթողներ, մինչդեռ հարակից շենքերը չեն վնասվել, միայն հրդեհ է տարածվել։
Հրապարակված կադրերի կողքին կցված են լուսանկարներ․ դրանք ցույց են տալիս իսրայելական ռմբակոծությունների հետևանքները, որոնք, ինչպես իրենք են հայտնում, տարբերվում են երեկ տեղի ունեցած ավիահարվածներից։
Իսրայելական կողմը նշում է՝ սա ապացուցում է, որ հիվանդանոցը խոցվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից արձակված անսարք հրթիռով։
Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքները ներկայացնող կադրեր:
Պաղեստինը մեղադրում է Իսրայելին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը և տեղի ունեցածը կապում է «Իսլամական ջիհադ»–ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելցի զինվորականները չեն հարվածել հիվանդանոցին, և տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հարձակումն անվանել է «իսրայելական ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին
Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայտարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի Աշկելոն քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Համացանցում տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակամարտության հետևանքները․ ինչ տեսք ունեն Գազայի հատվածն ու Իսրայելը
Գազայի հատվածում իսրայելական հարվածները մեծ վնասներ են առաջացրել։ Տեսանյութի առաջին կադրերում Գազայի հատվածն է։ Երկրորդ...