«Հաղթանակ» զբոսայգու կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ․ ԶԼՄ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ինչպես հայտնում է կայքը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:
Նշվում է, որ տարածքը պարեկները սահմանազատել են:
Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել և փլուզում: Առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է:
Տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:
[2fa07e43fe083c373af783a07804902a.png]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 16 մարդ։ Ուկրաինայի ՆԳՆ-ն լուսանկա...
Տավուշում մարդատար ավտոմեքենա է արվել․18 ուղևորներն ու վարորդը հասցրել են դուրս գալ
Նոյեմբերի 6-ին, ժամը 15:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Մարմարա ծովում հացահատիկով բեռնված երկու բեռնանավ է բախվել
Մարմարա ծովում հացահատիկով բեռնված երկու բեռնանավ է բախվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վ...
36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ Քարակերտ–Դալարիկ հատված
Քարակերտ–Դալարիկ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից։ Այս մասին հայտնու...