Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 16 մարդ։ Ուկրաինայի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս Կորոտիչ գյուղի գիշերային գնդակոծության…

Ուկրաինայի Խարկովի փոստային տերմինալի վրա հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 16 մարդ։ Ուկրաինայի ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս Կորոտիչ գյուղի գիշերային գնդակոծության հետևանքները։

 

Հարվածի ժամանակ տերմինալի տարածքում եղել է 22 մարդ, որոնցից 6-ը զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների թվում կան ծանր վիճակում գտնվող մարդիկ։ 

 

Ուկրաինայի պաշտպանության Նախարարությունը նաև հայտնել է, որ տեղում հայտնաբերվել են С-300 հրթիռի բեկորներ։ 

 

Նշենք, որ Ռուսաստանը չի մեկնաբանել փոստային տերմինալի վրա հարձակման մասին լուրերը:

 

[1bacbe5814626174f2e06137e6008b4c.jpg]

[dc88af198c1e048f9718c467703069e4.jpg]

[26f4e24d6e11bb710d13a6b828624264.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250