Ռազմական

Գազայում Իսրայելի գործողությունների դեմ լուրջ միջոցների անհրաժեշտություն կա. Իրանի ԳՇ

Mariam Z.
Գազայում Իսրայելի գործողությունների դեմ լուրջ միջոցների անհրաժեշտություն կա. Իրանի ԳՇ

Գազայի քաղաքացիական բնակչության նկատմամբ իսրայելական ռեժիմի հանցագործությունները կանխելու համար լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցում։

 

«Անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ռեժիմի հանցագործությունների՝ Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա դաժան հարձակումները կանխելու և բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար», – ասել է Բաղերին:

 

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից լայնածավալ աջակցությունը, այդ թվում՝ իսրայելական ռեժիմին զենք և ծանր զինամթերք տրամադրելը, կբարդացնի իրավիճակը։ ԱՄՆ-ի այդ քայլերը նա անվանել է մեղսակցություն իսրայելական ռեժիմի հանցագործություններին։

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

 

Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250