ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից

«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՊՆ-ին այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից։ Խոսքը մասնավորապես Գմբեթ 2 նախագծով «ՈՄԱ կազմակերպության կողմից սահմանային գոտում կառուցվող փայտահողային պաշտպանական կետերի մասին է: Եթե թույլտվություն չկա, ինչպես է կառուցվել, Ինչպես է նախագծվել, եւ ինչու է դրամահավաք կազմակերպվել: 

 

Ավելի մանրմասն տեղեկություն ճշտելու համար Auroranews-ը կապ հաստատեց ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստ ՌՀԿ): 

 

 «Պաշտպանության նախարարությունը թույտվություն չի տվել և դրա իրավունքն էլ չունի: Մենք այնպիսի տեղերում ենք գմբեթները կառուցում, որը ինչ-որ մեկի սեփականությունն է, գյուղացու հողն է, անհատի տարածքն է: Իրենցից թույտվություն վերցնելով մենք կառուցում ենք 2-րդ, 3-րդ պաշտպանական գծերում, որոնք Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ չեն: Ինչ վերաբերում է դրամահավաքին` նախարարությունն իրավասու չէ մեզ արգելելու դրամահավաք կազմակերպել, որովհետև հասարակական կազմակերպությունները ֆինասավորվում են միայն դրամահավաքների միջոցով ու անգրագիտություն է, որ նախարարությունը նշել է, թե դրամահավաքը համաձայնեցված չի եղել իրենց հետ»,- տեղեկացրեցին մեզ ՈՄԱ-ից:

 

Այն հարցին, թե ինչ նպատակով են կառուցվում գմբեթները, մեզ պատասխանեցին. «Անում ենք երկիրն ամրացնելու նպատակով, որ թշնամին չգա ասի` սա մեր հողն է, սա իմ տունն է, ու անում ենք, որովհետև տեսնում եք` ինչ ըմբոստություն են սկսել ՈՄԱ-ի դեմ»: 

 

Ճշտող հարցին, թե որտեղ են կառուցված գմբեթները, մեզ պատասխանեցին. «Մարզերի այն հատվածները որոնք թշնամու թիրախավորման տակ են, առաջին գծից հետո պաշտապանական 2-րդ և 3-րդ գծերում: Կառուցվել է 200-ից ավել գմբեթ: ՈՄԱ-ի Ռազմական փորձագետները հաշվարկ են կատարում ու ասում են, թե որ հատվածներում պետք է կառուցվի գմբեթները»:

 

Այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ են, որ Ադրբեջանը ՈՄԱ կազմակերպությունը որակավորել է, որպես ահաբեկչական կազմակերպություն, մեզ պատասխանեցին, որ այո, տեղյակ ենք, նույնիսկ դատ կա մեր դեմ: Մենք խորհուրդ ենք տալիս միջազգային մամուլին և փորձագետներին գալ և ուսումնասիրել: Ուղղակի ծիծաղելի է հնչում, որ երեխայասպանը մեզ ահաբեկիչ է որակավորում:

 

Auroranews-ը նաև կապ հաստատեց  ՀՀ Պաշտպանության նախարարություն: 

 

Նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն նշյալ կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և պաշտպանական երկրորդ գծում, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։ Ռազմական գերատեսչությունից նաև պարզաբանել են, առհասարակ որևէ դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։ Եթե ինչ որ աշխատանք էլ կատարվում է, ապա դա գտնվում է ՀՀ Զինված ուժերի պատասխանատվության գոտուց դուրս:

 

 

 

Պատահարներ