Հիվանդանոցի պայթյունը «Գազայի գրոհայինների» կողմից հրթիռի անհաջող արձակումն էր. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ հետախուզությունը Գազայի հատվածում հիվանդանոցի պայթյունի պատճառ է նշել «Գազայի գրոհայինների» կողմից հրթիռի անհաջող արձակումը։ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել է, որ տեղեկությունները դեռ հավաքվում են: Այս մասին հայտնում է ТАСС–ը:
Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները վստահ է, որ հիվանդանոցի վրա հարձակումը չի իրականացվել Իսրայելի կողմից, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը «նախնական գնահատականների մասին է՝ հիմնված առկա տեղեկատվության վրա»։
Հիշեցնենք, որ Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքները ներկայացնող կադրեր:
Հավելենք, որ Իսրայելի հարձակումների հետևանքով պաղեստինցիների զոհերի թիվը անցել է 3,4 հազարից, ավելի քան 12 հազար մարդ վիրավորվել է։ Այս տվյալները ներկայացնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր Telegram ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Ար...
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարա...
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...