Թուրքիան պատրաստակամություն է հայտնել երաշխավոր դառնալ Պաղեստինի համար. երկրի ԱԳՆ
Անկարան պատրաստ է Պաղեստինի համար երաշխավոր երկիր դառնալ խաղաղ համաձայնության հասնելու դեպքում։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Նա ավելի վաղ ասել էր, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծելու գաղափարը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավորներ, հատկապես պաղեստինյան կողմի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից:
«Դա վերաբերում է նաև Թուրքիային։ Մյուս երկրները պետք է երաշխավոր լինեն Իսրայելի համար։ Համաձայնության հասնելուց հետո, որը կբավարարի երկու կողմերին, երաշխավոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա պահանջների կատարման համար։ Միայն այդպես կարելի է կայուն խաղաղության հասնել», - նրա խոսքը մեջբերում է «Star» թերթը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...