«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին:
Նշելով, որ Փաշինյանն իշխանության է եկել «ժողովրդական ելույթների, այսինքն, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության արդյունքում», Վրաստանի երրորդ նախագահը վստահեցում է՝ «նա երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»:
«Առավել ևս Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո նա Ձեր թշնամին է արյամբ և ջանալու է Ձեզ տապալել իր ունեցած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ», - գրում է Սաակաշվիլին:
Նշելով, թե Փաշինյանը քիչ ժամանակ ունի, Վրաստանի երրորդ նախագահը շարունակում է. - «Որքան էլ դժվար լինի Ձեզ համար, Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես երեք Բալթյան երկրները: Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ: Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»:
«Եվ վերջապես՝ Դուք պետք է հայտարարեք և անմիջապես խաղաղ պայմանագիր ստորագրեք Ադրբեջանի հետ ու դրանով իսկ ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար», - գրում է Միխեիլ Սաակաշվիլին:
«Հուսով եմ՝ Դուք թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միաժամանակ ավերել Ձեր երկիրն ու վերջնականապես խարխլել մեր տարածաշրջանը», - նշում է Վրաստանի նախկին նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։ Եվրախոր...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...