Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։
Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ միջազգային խոսույթում միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ, բայց մեր տարածաշրջանում կա մի առանձնահատկություն։
Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին է խոսվում, որը պետք է ապահովեր Հայաստանի և ԼՂ-ի կապը։
«Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ որևէ իր տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնվել։ Նման խոստում չի տվել»,- Եվրախորհրդարանի ամբիոնից պնդեց Նիկոլ Փաշինյանը։
Փոխարենն, ըստ Փաշինյանի, ՀՀ-ն և Ադրբեջանն իրենց սուվերենության և իրավազորության հիման վրա առանց միջանցքի միմայնց համար պետք է բացեն իրենց ճանապարհները, որտեղ պետք է գործեն սահմանային անցագրային կետեր։
«Արդբեջանի նախագահը չի հիշատակում ՀՀ-ի` 29,800 կմ² ճանաչումը։ Սա որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք է առաջացնում, որ նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար»,- նկատեց նա։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...