Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է խաթարել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի դաշնակիցների և գործընկերների հետ՝ բառի լայն իմաստով։
«Օգտագործվում է ցանկացած միջոց»,- նշել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի նման ակտիվության վերջին օրինակը «նրանցից հեռու, բայց մեզ շատ մոտ ռազմավարական կարևոր տարածաշրջաններում ղարաբաղյան ճգնաժամն էր, որը մենք երեկ մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»:
«Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիան կանխելու համար։ Մեր օգնությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ Իլհամ Ալիևը կարող է հաստատել, որ այս ամբողջ ընթացքում, եռակողմ ձևաչափով, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ծանր աշխատանք են տանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները՝ իրենց ունեցած լիազորությունների շրջանակներում»,- նշել է նա։
Պուտինն ասել է, որ ներկայիս օրակարգը խաղաղության պայմանագիր պատրաստելն է՝ վերջ դնելու այս երկարատև հակամարտությանը։
«Եվ Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին։ Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակադրակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Տրամաբանական կլինի, եթե ՌԴ-ն ընտրեն որպես կարգավորման հարթակ․ Պեսկով
Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտար...
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...