«Խախտելով կանոնները, կարող եմ ասել, որ Պուտինը ՌԴ-ում մրցակիցներ չունի և չի կարող ունենալ»․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ այս պահին պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում «մրցակիցներ չունի և չի կարող ունենալ»։ Այս մասին գրում է rbc.ru-ն:
«Մենք բազմիցս ասել ենք, որ նախագահ Պուտինը, իհարկե, քաղաքական գործիչ է, մեր երկրի թիվ մեկ պետական գործիչը։ Եվ իմ անձնական կարծիքը, թեև ես իրավունք չունեմ դա ասելու, բայց, խախտելով կանոնները, կարող եմ ասել, որ այս պահին նա Ռուսաստանի Դաշնությունում չունի մրցակիցներ և չի կարող ունենալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղարը նշել էր, որ եթե Պուտինը գնա քվեարկության, ապա ոչ ոք չի կարողանա մրցել նրա հետ։ «Պուտինը դեռ չի հայտարարել, որ կառաջադրի իրեն, բայց եթե նա առաջադրվի, ոչ ոք չի կարողանա մրցել նրա հետ», - սեպտեմբերին ասել էր Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
«Պուտինը երբեք չի ներել և չի ներելու Ձեզ»․ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգ...
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև...
Հայաստանը երբեք ոչ մի տեղ չի համաձայնվել միջանցք տալ, նման խոստում չի տրվել․ վարչապետ
Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։Եվրախորհ...
Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը․ Պուտին
Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է...